ԱՊԼ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականն` ըստ Ֆաբրեգասի 🎥
«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Mail Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ ներկայացրել է իր վարկածով անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ – Դևիդ Սիմեն («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի»)
Պաշտպաններ – Էշլի Քոուլ («Արսենալ», «Չելսի»), Ջոն Թերի («Չելսի»), Ռիո Ֆերդինանդ («Վեսթ Հեմ», «Լիդս», «Մանչեսթեր Յունայթեդ», ՔՊՌ), Կայել Վոլքեր («Տոտենհեմ», «Մանչեսթեր Սիթի»)
Կիաապաշտպաններ – Պատրիկ Վիեյրա («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիդ Սիլվա/Կևին դե Բրույնե (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Թիերի Անրի («Արսենալ»), Դիդիե Դրոգբա («Չելսի»)
Սեսկ Ֆաբրեգասը Պրեմիեր լիգայում 344 խաղում խփել է 50 գոլ, կատարել 117 գոլային փոխանցում։ Նա Անգլիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ասիստենտն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Դավիդ Սիլվա, Դևիդ Սիմեն, Դիդիե Դրոգբա, Էշլի Քոուլ, Թիերի Անրի, Կայել Վոլքեր, Կևին դե Բրոյնե, Կրիշտիանու-Ռոնալդու, Պատրիկ Վիերա, Ջոն Թերի, Ռիո Ֆերդինանդ, Սեսկ Ֆաբրեգաս, Սթիվեն Ջերարդ