ԱՊԼ․ VAR-ը թվերով և փաստերով
06/02/2020 - 21:12
Անգլիական Պրեմիեր լիգայում քիչ չեն մրցավարական սկանդալները, իսկ VAR-համակարգի կիրառումով դրանք ավելի հաճախակի են դարձել։ Opta վիճակագրական ընկերությունը որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացրել ԱՊԼ-ի կիրառվող VAR-համակարգի վերաբերյալ։
- VAR-ը գործել է կայացած բոլոր 250 հանդիպումներում։ Այդ ընթացքում կիրառվել է 243 անգամ։
- 169 անգամ հանդիպման վիդեոօգնականը հաստատել է գլխավոր մրցավարի կայացածրած որոշումը, իսկ 74 անգամ VAR-ը փոխել է մրցավարի կայացրած որոշումը։ Սակայն, մրցավարական կորպուսն այլ տվյալներ ունի․ վիդեոօգնականները ուսուցանել են ավելի քան 1600 ֆուտբոլային օրենքներ և 75 անգամ փոխել են գլխավոր մրցավարի կայացրած որոշումը։ Միջինում մրցավար-վիդեոօգնական կապը տևել է 80 վայրկյան։
- Ամենահաճախ VAR-ը կիրառվել է դեկտեմբեր ամսին՝ 73 անգամ։ Այս ցուցանիշը զարմանալի չէ, քանի որ հենց տարվա վերջին ամսին են տեղի ունենում ամենաշատ հանդիպումները։
- VAR-ն ամենաշատը ազդել է խփված գոլերի վրա։ 39 անգամ VAR-ը հաստատել է գոլը, նույնքան անգամ գոլը չեղարկվել է վիդեոասիստենտի հետ քննարկելուց հետո։ VAR-ը միայն 9 անգամ է գոլային իրավիճակում փոխել մրցավարի որոշումը, երբ գլխավոր մրցավարը չի հաշվել գոլը, սակայն վիդեոօգնականները հաստատել են, որ խաղի կանոնների սահամններում է գրանցվել գոլ։
- Հաջորդ կարևոր դրվագը, որը գտնվում է ուշադրության կենտրոնում, 11 մետրանոց հարվածն է։ 21 դեպքում վիդեոօգնականները հաստատել են գլխավոր մրցավարի որոշումը և նշանակվել է 11 մետրանոց հարված, իսկ 6 դեպքում, ընդհակառակը, ուղղել են մրցավարի սխալը՝ գտնելով, որ 11 մետրանոցն անիմաստ է նշանակվել։
- VAR-ի կողմից ամենաշատ դրական որոշումը (11 մետրոնացի նշանակում կամ գոլի հաշվում) կայացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին՝ 3 անգամ: «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Տոտենհեմի», «Լիվերպուլի», ինչպես նաև «Վուլվերհեմպտոնի» օգտին 2 անգամ է կայացվել դրական որոշում։ Ամենահաճախը տուժել են «Լեսթերն» ու «Շեֆիլդ Յունայթեդը»՝ համապատասխանաբար 4 և 3 անգամ։
- Վիդեոօգնականներն ամենահաճախ չեղարկել են Սադիո Մանեի, Գաբրիել Ժեզուսի և «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսի հեղինակած գնդակները։ Այս խաղացողները երկուական անգամ գրավել են մրցակիցների դարպասը, սակայն VAR-ը դրանք չեղարկել է։ Այս եռյակից միայն Մանեի մոտ է, որ հեղինակած գոլը մրցավարը չի հաշվել, սակայն VAR-ի օգնությամբ հաստատվել է։