Աշխարհի թանկարժեք ֆուտբոլիստներն՝ ըստ CIES-ի
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տարբերակը։
Տնտեսական անկումը, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի օրերին, հանգեցրեց խաղացողների արժեքների անկմանը։ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն նրա արժեքը նվազել է 6 մլն եվրոյով։
Ըստ CIES-ի՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը․
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, 259,2 մլն եվրո)
- Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի», 194 մլն եվրո)
- Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ», 179 մլն եվրո)
- Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», 172 մլն եվրո)
- Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», 152 մլն եվրո)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 144 մլն եվրո)
- Սադիո Մանե («Լիվերպուլ», 139 մլն եվրո)
- Անտուան Գրիզման («Բարսելոնա», 136 մլն եվրո)
- Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 133 մլն եվրո)
- Հարի Քեյն («Տոտենհեմ», 118 մլն եվրո)
Նշենցք, որ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին 100 մլն եվրո արժեքով 21-րդն է, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ըստ հետազոտական ընկերության, գնահատվում է 62 մլն եվրո՝ զբաղեցնելով 70-րդ հորիզոնականը։
# Ալֆոնսո Դևիս, Անտուան-Գրիզման, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Մոհամեդ-Սալահ, ՊՍԺ, Ջեյդոն-Սանչո, Ռահիմ-Սթերլինգ, Սադիո-Մանե, Տոտենհեմ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ