Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուները ներկա պահին

Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուները ներկա պահին

19/12/2022 - 12:02

Ավարտվեց ԱԱ-2022-ը. Արգենտինայի հավաքականը դրամատիկ պայքարում 11-մետրանոնցերով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։

Կիլիան Մբապեն ֆանտաստիկ արդյունավետություն ցույց տվեց` խփած 8 գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։

Ոչ պակաս արդյունավետ էր նաև Լեո Մեսսին, ով խփեց 7 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Երկու ֆուտբոլիստների նման արդյունավետությունից հետո փոփոխություններ տեղի ունեցան մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների լավագույն տասնյակում, որը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 16 գոլ
  2. Ռոնալդո (Բրազիլիա) – 15
  3. Գերդ Մյուլլեր (Գերմանիա) – 14
  4. Ժյուսթ Ֆոնտեն (Ֆրանսիա) – 13
  5. Լեո Մեսսի (Արգենտինա) – 13
  6. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – 12
  7. Պելե (Բրազիլիա) – 12
  8. Շանդոր Կոչիշ (Հունգարիա) – 11
  9. Յուրգեն Կլինսման (Գերմանիա) – 11
  10. Հելմութ Ռան (Գերմանիա) – 10

Նշենք, որ մունդիալների ընթացքում 10-ական գոլ են խփել նաև Գաբրիել Բատիստուտան (Արգենտինա), Գարի Լինեկերը (Անգլիա), Տեֆոիլիո Կուբիլիասը (Պերու), Թոմաս Մյուլլերը (Գերմանիա) և Գժեգոժ Լյատոն (Լեհաստան), ովքեր, սակայն, Ռանի համեմատ ավելի շատ հանդիպումներ են անցկացրել։

Հավելենք, որ Նեյմարը (Բրազիլիա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Հարի Քեյնը (Անգլիա) խփել են 8, իսկ Լուիս Սուարեսը (Ուրուգվայ)` 7 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023