Աշխարհի ամենաթանկ ակումբները
Աշխարհահռչակ KPMG ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայնտի է որպես աուդիտ իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից մեկը, իր պաշտոնական կայքում ներակայցրել է 2020 թվականի Եվրոպայի ամենաթանկ ակումբներին։
Ըստ KPMG-ի՝ ամենաթանկ ակումբը «Ռեալ Մադրիդն» է, որի կարողությունը գնահատվում է 3,478 մլրդ եվրո։ Երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է 3,342 մլրդ եվրո կարողությամբ, իսկ երրորդը «Բարսելոնան», որի կարողությունը կազմում է 3,193 մլրդ եվրո։ Նշենք, որ նախորդ տարվա համեմատ կատալոնական ակումբը մեկ հորիզոնականով առաջադիմել է՝ շրջանցելով «Բավարիային» (2,878 մլրդ եվրո)։ Լավագույն հնգյակը եզրափակել է Չեմպիոնների լիգայի նախորդ տարվա գավաթակիր «Լիվերպուլը» (2,658 մլրդ եվրո):
Նշենք, որ արդյունքները հրապարակվել են այսօր՝ մայիսի 28-ին, սակայն տվյալները ըստ 2020 թվականի հունվարի 1-ի են։
Լավագույն տասնայակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթին» (2,606 մլրդ եվրո), «Չելսին» (2,218 մլրդ եվրո), «Տոտենհեմը» (2,067 մլրդ եվրո), ՊՍԺ-ն (1,911 մլրդ եվրո), ինչպես նաև «Արսենալը» (1,852 մլրդ եվրո):
# Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ