Մեկնարկեց ԱԱԱ-ն․ Բավարիան իմացավ իր մրցակցին🎥
Փետրվարի 4-ին Քաթարում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը։
Մրցաշարին մասնակցում են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» (Գերմանիա), Լիբերտադորեսի գավաթակիր «Պալմեյրասը» (Բրազիլիա), Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ-Ահլին» (Եգիպտոս), Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ուլսան Հյունդային» (Հարավային Կորեա), Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Տիգրեսը» (Մեքսիկա), ինչպես նաև Քաթարը ներկայանցող «Ալ Դուհայիլը», որը մրցաշարին մասնակցում է որպես ընդունող երկրի ներկայացուցիչ։
Աշխարհի ակումբային առաջնությանը պետք է մանսակցեր նաև Օվկիանիայի Չեմպիոնների Լիգայի հաղթող «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա), սակայն Նոր Զելանդիայում գործող կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այդ ակումբը չկարողացավ ժամանել մրցաշար։
«Օքլենդ Սիթին» մրցաշարի առաջին փուլում պետք է մրցեր «Ալ Դուհայիլի», դեմ սակայն նորզելանդական ակումբի անվան դիմաց 0։3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց։
Մրցաշարի շրջանակում կայացան քառորդ եզրափակիչ երկու հանդիպումները։ Առաջին դիմակայության շրջանակում «Տիգրեսը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ուլսան Հյունդայիի» նկատմամբ։
Մեքսիկական ակումբին հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակի դուբլը, իսկ կորեական ակումբի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Կիմ Կի Հին։
Երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ալ Դուհայիլն» ու «Ալ Ահլին»։
Այս խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 30-րդ րոպեին հեղինակեց եգիպտական ակումբի կիսապաշտպան Հուսեին Էլ Շահաթը։
Այսպիսով, կիսաեզրափակչում կազմվեցին հետևյալ զույգերը․
«Պալմեյրաս» – «Տիգրես» – փետրվարի 7, 22։00 (Երևանի ժամանակով)
«Ալ-Ահլի» – «Բավարիա» – փետրվարի 8, 22։00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Դուհայիլ, Ալ-Ահլի, Անդրե-Պիեր Ժինյակ, Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Ուլսան Հյունդայի, Պալմեյրաս, Տիգրես, Օքլենդ Սիթի