Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանության զամբյուղները 📸

Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանության զամբյուղները 📸

04/12/2024 - 14:10

ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի 2025 թ. ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները.

Առաջին զամբյուղ – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ֆլամենգո», «Պալմեյրաս», «Ֆլումինենսե» (բոլորը` Բրազիլիա), «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)։

Երկրորդ զամբյուղ – «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ինտեր», «Յուվենտուս» (երկուսն էլ` Իտալիա), «Պորտու», «Բենֆիկա» (երկուսն էլ` Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)։

Երրորդ զամբյուղ – «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա), «Ուլսան» (Հարավային Կորեա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Վիդադ Ատլետիկ» (Մարոկկո), «Մոնտերեյ», «Լեոն» (երկուսն էլ` Մեքսիկա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա)։

Չորրորդ զամբյուղ – «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա), «Ալ Ային» (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Էսպերանս» (Թունիս), «Մամելոդի Սանդաունս» (Հարավաֆրիկյան Հանրապետություն), «Պաչուկա» (Մեքսիկա), «Սիեթլ Սաունդերս», «Ինտեր Մայամի» (երկուսն էլ` ԱՄՆ), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)։

Մրցաշարի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին Մայամիում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Վիճակահանության ժամանակ նույն երկիրը ներկայացնող ակումբները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով։ Ակումբները մասնակցության հնարավորություն են ստացել նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների համար։ Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում։

Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի առաջին խաղարկությունը կայանալու է 2025 թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023