Կայացավ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը
Հունվարի 19-ին ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարաում՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, կայացավ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը, որը տեղի է ունենալու Քաթարում: Մրցաշարը կկայանա փետրվարի 4-11-ը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
2-րդ փուլ
«Տիգրես» (Մեքսիկա, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող) – «Ուլսան Հյունդայի» (Հարավային Կորեա, ասիական ՉԼ-ի հաղթող)
«Ալ Դուհայիլ» (Քաթար, ընդունող երկրի ներկայացուցիչ) – «Ալ Ահլի» (Եգիպտոս, Աֆրիկայի ՉԼ-ի հաղթող)
Կիսաեզրափակիչ
«Ալ Դուհայիլ»/«Ալ Ահլի» – «Բավարիա» (Չեմպիոնների լիգայի հաղթող)
Լիբերտադորեսի գավաթակիր – «Տիգրես»/«Ուլսան Հյունդայի»
Հավելենք, որ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հունվարի 30-ին, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն բրազիլական «Պալմեյրասն» ու «Սանթոսը»։
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է, որը նախորդ առաջնության շրջանակում 1։0 հաշվով հաղթեց «Ֆլամենգոյին»։
# Ալ Դուհայիլ, Ալ-Ահլի, Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Լիբերտադորեսի գավաթ, Ուլսան Հյունդայի, Պալմեյրաս, Սանթոս, Տիգրես