Պաշտոնական. Անտոնիո Կոնտեն ու Ինտերը խզեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է։
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Անտոնիո Կոնտեին կատարած հիանալի աշխատանքի համար, որի գագաթնակետը դարձավ նվաճած 19-րդ չեմպիոնական տիտղոսը։ Կոնտեն մշտապես կմնա մեր ակումբի պատմության մի մասը»,- նշված է միլանյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելի վաղ խոսակցություններ էին տարածվել 51-ամյա մասնագետի ու «ներաձուրիների» ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունացել, որի մանրամասները դեռևս լավ չեն լուսաբանվում։
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն «Ինտերի» ղեկը ստանձնել էր 2019 թվականի ամռանը։ Ակումբը նրա գլխավորությամբ 2020/21 մրցաշրջանում դարձավ Ա սերիայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնիո-Կոնտե, Ինտեր