Անսու Ֆաթին Բարսայի կազմում առաջին գոլը խփեց «10» համարի մարզաշապիկով🎥
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» դեմ։
Կատալոնական ակումբի կազմից 81-րդ րոպեին փոխարինման մտավ Անսումանե Ֆաթին, ով էլ 90+1-րդ րոպեին դրեց այս հանդիպման վերջակետը։
18-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում առաջին գոլը խփեց «10» համարի մարզաշապիկով, որի ներքով երկար տարիներ հանդես է եկել Լեո Մեսսին։
Հավելենք նաև, որ պատանի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել էր 2020 թ. նոյեմբերի 7-ին։
Այդ օրվանից ի վեր Անսու Ֆաթին վերականգնվում էր վնասվածքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա