Անչելոտի. «Վստահ եմ` հաջորդ մրցաշրջանում կլինեմ Ռեալում»

Անչելոտի. «Վստահ եմ` հաջորդ մրցաշրջանում կլինեմ Ռեալում»

14/04/2023 - 19:22

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ պատրաստվում է շարունակել աշխատանքն «արքայական» ակումբում։

Ի՞նչ եք կարծում Ֆլորենտինո Պերեսը ցանկանո՞ւմ է, որ դուք շարունակեք ձեր աշխատանքը։

– Կարծում եմ` այո, այդ պատճառով էլ նա միշտ սեր է տածել իմ հանդեպ և շարունակում է այդպես անել։ Վստահ եմ` հաջորդ մրցաշրջանում կլինեմ «Ռեալում»։ Մենք հարգում ենք գործող պայմանագիրը։

Դուք աջակցություն զգո՞ւմ եք ակումբի կողմից։

– Ոչինչ չունեմ ասելու։ Յուրաքանչյուր օր ակումբը ցույց է տալիս, թե որքան է ինձ սիրում։ Ես ինձ շատ լավ եմ զգում «Ռեալում»։

Ինչո՞վ եք ամենաշատը հպարտանում «Ռեալում» աշխատելու տարիներին։

– Ես հպարտանում եմ ամեն ինչով։ Դեռևս իմ վերադարձը հաջող կարող եմ համարել։ Հուսով եմ` կշարունակեմ նման ոգով։ Ամեն օր Վալդեբեբասում (խմբ.` «Ռեալ Մադրիդի» մարզաբազան) աշխատելն ինձ երջանիկ է դարձնում,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «Պապա Կառլոն» մինչև 2024 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի մադրիդյան ակումբի հետ։

Նշենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, Կառլո Անչելոտիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023