Անչելոտի. «Նա հերթական քայլն արեց, որպեսզի դառնա աշխարհում լավագույններից մեկը»

Անչելոտի. «Նա հերթական քայլն արեց, որպեսզի դառնա աշխարհում լավագույններից մեկը»

29/11/2021 - 12:18

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

«Արքայական» ակումբի հաղթական գնդակը 87-րդ րոպեին խփեց Վինիսիուս Ժունիորը։

Հանդիպումից հետո լրագրողների հարցրեին է պատասխանել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

Մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեք Վինիսիուսի գոլը։

– Արտասովոր։ Վինիսիուսը յուրահատուկ ոտքերով և ֆիզիկական տվյալներով ֆուտբոլիստ է։

Դուք, իրոք, նրան այդքան ուժեղ հավատո՞ւմ եք։

– Ամենից շատ ինձ զարմացնում է, թե ինչպես է նա գոլեր խփում։ Նա շատ ուժեղ է հատկապես մեկը մեկի դեմ պայքարում, բայց ամենից ցայտունը նրա գոլերի որակն է։

Նա ունի՞ սահմանված նշաձող։

– Այսօր նա այնպիսի վարպետություն դրսևորեց, որը մենք երբևէ չէինք տեսել։ Վինին հերթական քայլն արեց, որպեսզի դառնա աշխարհում լավագույններից մեկը։ Ընդ որում` պետք է շեշտել, որ նա կենտրոնացած է դաշտում արդյունավետ լինելու վրա,- «Պապա Կառլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա բրազիլացի հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփել է արդեն 9 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն իր թիմակից Կարիմ Բենզեմային, ում ակտիվում կա 11 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023