Անչելոտի. «Մրցաշրջանը մեզ համար նոր է մեկնարկում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին.
«Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Սա միակ ճիշտ ուղին է։ Մրցաշրջանը մեզ համար նոր է մեկնարկում։
Ես հանգիստ եմ և, իհարկե, գոհ։ Փոքր առավելություն ստացանք, իսկ այժմ մեզ պատասխան հանդիպումն է սպասվում։
Սա կատարյալ հանդիպում էր. մենք լավ պաշտպանվեցինք, բոլորը տքնաջան աշխատում էին, իսկ հարձակման գծում արդյունավետ էինք գործում, չհանձնվեցինք բարդ իրավիճակում։
Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, իսկ գոլային պահեր ստեղծում էինք մեր շարժունակության ու վարպետության շնորհիվ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Սիթիի» դեմ հանդիպման 80-րդ րոպեին «արքայական» ակումբը գնդակ բաց թողեց ու պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողաղավ comeback անել։ Բրահիմ Դիասը 86-ին խփեց պատասխան գոլը, 90+2-րդ րոպեին Ջուդ Բելինգեը թրիլերային հաղթանակ պարգևեց մադրիդյան գրանդին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Իսպանիայի մայրաքաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ