Անչելոտի. «Մենք հաղթեցինք այս թիմի անկոտրում ոգու շնորհիվ»

Անչելոտի. «Մենք հաղթեցինք այս թիմի անկոտրում ոգու շնորհիվ»

20/09/2021 - 12:59

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ` գոլերը խփելով 86-րդ ու 88-րդ րոպեներին։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Իմ թիմը մշտապես պայքարում է` անկախ լավ է խաղում, թե վատ։ Այս խաղից նման տպավորություն ստացա։

Առաջին խաղակեսում ոչ այնքան լավ խաղացինք, այնուհետև հայտնվեցինք հետապնդողի դերում, իսկ երբ սկսում ես զիջել հաշվի մեջ, քեզ կառավարում են։

Երկրորդ կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, ավելի թարմ էինք։ Մեր բախտը բերել է, որ մենք ունենք Վինիսիուսի և Բենզեմայի պես ֆուտբոլիստներ, սակայն ես բոլորից էլ գոհ եմ։ Երեք հարձակվողներ ֆանտաստիկ էին խաղում, իսկ երկրորդ խաղակեսում, երբ վերահսկում էինք հանդիպման ընթացքը, բոլորը շատ վտանգավոր էին։

Փոփոխություններ անելը շատ բարդ է. ես հազար անգամ փոխեցի որոշումներս։ Ովքեր դաշտ դուրս եկան, շատ լավ խաղացին։ Իսկոն, Կամավինգան, Յովիչն ու Ռոդրիգոն փոխեցին խաղի դինամիկան։ 5 փոփարինումների դեպքում մենք ունենք առավելություն, քանի որ պահեստայինների նստարանին շատ որակյալ խաղացողներ էին նստած։

Սակայն, մենք հաղթեցինք ոչ թե որակի, այլ այս թիմի անկոտրում ոգու շնորհիվ։ Մենք մինչև վերջ պայքարեցինք»,- եզրափակել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023