Անչելոտին նշել է, թե ինչու է փոխարինել Բելինգհեմին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում (2:2) փոխարինել Ջուդ Բելինգհեմին.
«Ջուդը ոտքերի ջղաձգություն ուներ։ Երբ փոխարինում էի կատարում, թարմ ուժեր էի փնտրում։ Պետք էր ինչ-որ բան փոխել։ Մենք հավելյալ ֆուտբոլիստներ ունեինք պահեստայինների նստարանին, որոնց ես ցանկանում էի տեսնել գործի մեջ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Բելինգհեմը «Բավարիայի» դեմ խաղում «Ռեալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Լուկա Մոդրիչին։
Հավելենք, որ «Ռեալ» – «Բավարիա» դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լուկա Մոդրիչ, Կառլո Անչելոտի, Չեմպիոնների-լիգա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ