Անչելոտին հաստատել է. Կուրտուան բաց կթողնի Էլ կլասիկոն
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալ Մադրիդը» կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ ակումբի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան բաց է թողնելու «բլաուգրանայի» դեմ հանդիպումը.
«Կուրտուայի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն ֆիզիկական տեսանկյունից անհանգստություն ունի, քանի որ քիչ է մարզվել անցնող շաբաթվա ընթացքում։
Նրա մասնակցությունը Կլասիկոյին բացառված է։
Հաջորդ շաբաթ Կուրտուան ավելի ինտենսիվ կմարզվի, իսկ մասնակցությունը հանդիպումներին կդիտարկենք «Էլչեի» (հոկտեմբերի 19) և «Սևիլիայի» (հոկտեմբերի 22) հանդիպումների ժամանակ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ բելգիացի դարպասապահը մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռեալի» վերջին 4 հանդիպումները։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա