Անչելոտին գերազանցել է Ֆերգյուսոնի պատմական ռեկորդը
Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») դարձել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպական չեմպիոնների գավաթում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած մարզիչը։
The Athletic-ի լրագրող Ուիլ Ջինսը գրում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Բավարիայի» դեմ խաղը (2:1) Անչելոտիի մարզչական կարիերայում դարձել է 203-րդը։
Այդ ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի պատմական ռեկորդը։ Շոտլանդացի մասնագետն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է 202 հանդիպում (190` Չեմպիոնների լիգայում, 12` Եվրոպական չեմպիոնների գավաթում)։
Այդ ցուցանիշով լավագույն տասնյակում են նաև Արսեն Վենգերը (190), Պեպ Գվարդիոլան (171), Ժոզե Մոուրինիոն (151), Միրչա Լուչեսկուն (115), Դիեգո Սիմեոնեն (105), Յուրգեն Կլոպը (102), Մասիմիլիանո Ալեգրին (100) և Օտմար Հիցֆելդը (97)։
Հավելենք, որ Եվրոպական չեմպիոնների գավաթն անցկացվել է 1955-1992 թթ., ինչից հետո մրցաշարն անվանափոխվել է Չեմպիոնների լիգայի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպական չեմպիոնների գավաթ, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սըր Ալեքս Ֆերգյուսոն