Անչելոտիի «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթից 🎥

Անչելոտիի «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթից 🎥

22/08/2025 - 11:48

Բրազիլական «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից` պայքարը լքելով 1/8 եզրափակիչից։

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատասպան մրցավեճում 0:2 հաշվով պարտվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյին»։

Հանդիպման գոլերը խփել են Գաբրիել Վիլյամիլն ու Լիսանդրո Ալսուգարայը։

«ԼԴՈՒ Կիտոն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի բրազիլական մեկ այլ ակումբի` «Սան Պաուլոյի» դեմ։

«Բոտաֆոգոն» Լիբերտադորեսի գործող գավաթակիրն էր և ավարտել է մրցելույթը։ Բրազիլական ակումբն այժմ մարզում է Դավիդե Անչելոտին, որն իտալացի լեգենդար մասնագետ Կառլո Անչելոտիի որդին է։

36-ամյա Անչելոտին հոր օգնականն է եղել Մադրիդի «Ռեալում», «Էվերթոնում», «Նապոլիում», «Բավարիայում» և ՊՍԺ-ում։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին էլ այժմ մարզում է Բրազիլիայի ազգային հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023