Անհավանական թրիլեր «Սերամիկայում». Ռեալն ու Վիլյառեալը գերգոլառատ ոչ-ոքի խաղացին🎥
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Լա Սերամիկա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Հանդիպումն անցավ թրիլերային պայքարում, որն ավարտվեց գերգոլառատ` 4:4 հաշվով։
Հանդիպման ընթացքում «արքայական» ակումբը հաղթում էր 4:1, սակայն «Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սորլոթը 48-52-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասը և հավասարեցրեց հաշիվը։ Նորվեգացի հարձակվողն այս խաղում դարձավ պոկերի հեղինակ։ Նա Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների դարպասը գրավել է արդեն 23 անգամ և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Ռեալի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Արդա Գյուլերը, մեկական գոլ էլ խփեցին Խոսելուն ու Լուկաս Վասկեսը։
Կառլո Անչելոտիի թիմն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 94 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» արդեն նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ «Դեղին սուզանավը» 52 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սորլոտ, Արդա Գյուլեր, Լա-լիգա, Լուկաս Վասկես, Խոսելու, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ