Անխել Դի Մարիայի` անկյունայինից ուղիղ հարվածով խփած անհավանական գոլը 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 8-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում` 1:1։
Տանտերերից 24-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլ խփեց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան` հաշիվը դարձնելով 1:1։
«Բոկա Խունիորսը» 13 միավորով A խմբում երրորդ տեղում է, «Ռոսարիո Սենթրալը»` 11 միավորով B խմբում 6-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am