Անթոնին հերթական հիասքանչ գոլն է խփել` «Բետիսին» անչափ կարևոր կամային հաղթանակ պարգևելով 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Բետիսը» մրակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Էսպանյոլի» նկատմամբ։
Անդալուզյան ակումբի հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփել է բրազիլացի վինգեր Անթոնին, որը մրցակցի դարպասը գրավել է պտտեցրած հիասքանչ հարվածով։
Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը մինչև 85-րդ րոպեն պարտվում էր 0:1, սակայն կարողացել է comeback անել. «Բետիսից» աչք է ընկել նաև Ջովանի Լո Չելսոն։
Սևիլիան ներկայացնող ակումբն այս հաղթանակից հետո վաստակել է 57 միավոր և 6-րդ տեղում է։ «Բետիսը» Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող «Վիլյառեալից» (5-րդ տեղ) հետ է ընդամենը 1 միավորով։ «Էսպանյոլը» 14-րդն է և ունի 39 միավոր։
Հիշեցնենք, որ Անթոնիի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նա այս տարվա հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Բետիս» և 20 խաղում խփել 7 գոլ, կատարել 4 ասիստ։ Եզրային հարձակվողը վերջերս ևս մեկ հիասքանչ գոլ էլ խփել էր «Ֆիորենտինայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բետիս, Էնթոնի, Էսպանյոլ, Լա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Մանչեսթեր Յունայթեդ