Անդրե Շյուրլեն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Գերմանիայի հավաքականի նախկին վինգեր Անդրե Շյուրլեն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Նա այդ մասին տեղեկացրել է իր Instagram-ի պաշտոնական օգտահաշվում։
Անդրե Շյուրլեի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես էր գալիս վարձակալական հիմունքոներով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Բորուսիա Դորտմունդին»:
Շյուրլեն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Մայնցի», «Բայերի» , «Չելսիի», «Վոլֆսբուրգի», ինչպես նաև «Ֆուլհեմի» կազմում։ 29-ամյա նախկին վինգերը ակումբային կարեիայի ընթացքում մանսակցել է 420 հանդիպման՝ դառնալով 110 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Շյուրլեն ակումբային կարիերայի ընթացքում նվաճել է 5 տիտղոս․ «Չելսիի» կազմում դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն և Անգլիայի լիգայի գավաթակիր, «Վոլֆսբուրգի» և «Բորուսիայի» հետ դարձել է Գերմանիայի գավաթակիր, «գայլերի» հետ նվաճել է նաև Գերմանիայի սուպեր գավաթը։
Շյուրլեն 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Եզրափակչում հենց Շյուրլեի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Մարիո Գյոթցեն Արգենտինայի հավաքականի դեմ խաղում խփեց հաղթական գնդակը։ Շյուրլեն Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 57 հանդիպման և դարձել է 22 գոլի հեղինակ։
# Անդրե Շյուրլե, Աշխարհի առաջնություն, Բայեր Լևերկուզեն, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի հավաքական, Մայնց, Չելսի, Սպարտակ, Վոլֆսբուրգ, Ֆուլհեմ