Անդրեյ Լունինի հիասքանչ վիճակագրությունը Լայպցիգի դեմ խաղում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։
«Արքայական» ակումբի կազմից փայլեց դարպասապահ Անդրեյ Լունինը` կատարելով 9 սեյվ։
Բացի այդ, 25-ամյա դարպասապահը 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 3 անգամ որսացել է գնդակը մրցակցի օդային փոխանցումից հետո, 1 անգամ փակել է մրցակցի ճանապարհը։
Լունինը կատարել է 25 փոխանցում, որից 21-ը` ճշգրիտ (84%)։
OptaJose-ն հայտնում է, որ «Ռեալի» դարպասապահներից միայն Տիբո Կուրտուան է երբևէ 9 սեյվ կատարել Չեմպիոնների լիգայի մեկ խաղում։
Բելգիացի դարպասապահը 9 անգամ իր թիմին փրկել էր 2022/23 մրցաշրջանի եզրափակիչում` օգնելով «Ռեալին» 1:0 հաշվով հաղթել «Լիվերպուլին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Լունին, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա