Անդրեա Պիռլոյի մարզչական նորամուտը հաջող ստացվեց🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև գործող չեմպիոն «Յուվենտուսը», որը 1-ին տուրում սեփական հարկի տակ մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Առաջ ընկնելով՝ ասենք, որ Անդրեա Պիռլոյի մարզչական նորամուտը բավականին հաջող ստացվեց, քանի որ «բյանկոներիներն» ընդհանուր առմամբ լավ տեսք ունեին խաղադաշտում՝ հաղթելով 3։0 հաշվով։
Թուրինյան ակումբի կազմում մեկական անգամ աչքի ընկան Դեյան Կուլուսևսկին, Լեոնարդո Բոնուչին, ինչպես նաև թիմի գոլահար Կրիշիտիանու Ռոնալդուն։
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Դեյան Կուլուսևսկի, Լեոնարդո-Բոնուչի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Սամպդորիա