Անգլիայի մրցավարական կորպուսը խոստովանել է, որ Դիասի գոլը սխալմամբ չի արձանագրվել🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Տոտենհեմինն։
Մերսիսայդյան ակումբի կազմից 34-րդ րոպեին աչքի ընկավ Լուիշ Դիասը, սակայն գլխավոր մրցավար Սայմոն Հուփերը չհաշվեց դարպասի գրավումն` կոլումբացի կիսապաշտպանի մոտ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։
Այդուհանդերձ, հանդիպումից հետո Անգլիայի մրցավարական կորպուսը` PGMOL-ը, խոստովանել է, որ Դիասի խփած գոլը սխալմամբ չի արձանագրվել։
«PGMOL-ը խոստովանում է, որ «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպման առաջին կեսում տեղի է ունեցել մարդկային լուրջ սխալ։
Լուիշ Դիասի գոլը չեղարկվել է խաղադաշտում գործող մրցավարական անձնակազմի կողմից։ Սա փաստացի ակնհայտ սխալ էր, որը պետք է հանգեցներ նրան, որ գոլն արձանագրեր VAR-ը, սակայն այն չմիջամտեց գործին։
PGMOL-ը կկատարի սխալի հանգեցրած հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն»,- նշված է մրցավարական կորպուսի տարածած պաշտոնակա հաղորդագրության մեջ, որը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# PGMOL, ԱՊԼ, Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Լուիս Դիաս, Սայմոն Հուփեր, Տոտենհեմ