Անգլիայի հավաքականի հայտացուցակում երկու փոփոխություն է եղել 📸
Անգլիայի հավաքականի հայտացուցակում երկու փոփոխություն է եղել 📸
23/03/2026 - 23:12

«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը և «Նյուքասլի» վինգեր Հարվի Բարնսը հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական, հայտնում է «երեք առյուծների» պաշտոնական կայքը։

Բարսը և Ուայթն անգլիացիների հայտացուցակում փոխարինել են «Բայերի» պաշտպան Ջարել Քուանսային ու «Արսենալի» վինգեր Էբերեչի Էզեին, որոնք վնասվածք են ստացել։

28-ամյա Ուայթը հրաժարվում էր «երեք առյուծների» նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի օրոք հանդես գալ հավաքականում։ Նա 4 անգամ է խաղացել ազգային թիմում, որի կազմում վերջին հանդիպմանը մասնակցել է 2022թ. մարտի 29-ին։

Բարսն էլ միայն մեկ հանդիպման է մասնակցել Անգլիայի հավաքականում` 2020թ. հոկտեմբերի 8-ին։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մարտի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ուրուգվայի, իսկ մարտի 31-ին` Ճապոնիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026