Անգլիայի գավաթ. Նոթինգհեմ Ֆորեսթն այժմ էլ պայքարից դուրս թողեց Լեսթերին🎥
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։
Սթիվ Կուպերի սաները հերթական անակնկալը մատուցեցին և այժն էլ պայքարից դուրս թողեցին «Լեսթերին»։
«Նոթինգհեմ Ֆորեսը» պարզապես շոկի ենթարկեց «աղվեսներին»` ջախջախելով 4:1 հաշվով։
Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆիլիպ Զիկերնագելը, Բրենան Ջոնսոնը, Ջո Ուորալն ու Ջեդ Սպենսը, իսկ «Լեսթերի» միակ գոլը խփեց Կելեչի Իհեանաչոն։
Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Փորեսթը» մրցաշարի 1/32 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել նաև «Արսենալին»։
Այսպիսով, «Նոթինգհեմ Ֆորեսը» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մարտի 2-ին կմրցի Չեմպիոնշիփի ևս մեկ ներկայացուցչի` «Հադերսֆիլդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Լեսթեր, Կելեչի Իհեանաչո, Նոթինգհեմ Ֆորեսթ, Սթիվ Կուպեր