Անգլիայի գավաթ. Նոթինգհեմ Ֆորեսթը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Արսենալին🎥

Անգլիայի գավաթ. Նոթինգհեմ Ֆորեսթը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Արսենալին🎥

10/01/2022 - 11:20

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Հանիպման մեծ մասում «Արսենալը», ունենալով տարածքային շոշափելի առավելություն, չկարողացավ դա վերածել որակի, դեռ ավելին` «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստները 83-րդ րոպեին Լյուիս Գրաբանի խփած գոլի շնորհիվ կորզեցին հաղթանակ։

Նշենք, որ Միկել Արտետայի սաները ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ ոչ մի դիպուկ հարված չկարատեցին. «զինագործների» բոլոր 10 փորձերը կա՛մ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից կա՛մ էլ շեղ են ստացվել։

Այսպիսով, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ և դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ, իսկ լոնդոնյան լքեց պայքարը։

Նշենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» մրցաշարի 1/16 եզրափակիչի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Լեսթերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023