Անգլիայի գավաթ. Միդլսբրոն շարունակում է փայլել` պայքարից դուրս թողնելով նաև Տոտենհեմին🎥
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոն» «Ռիվերսայդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակը, կարելի է ասել, անցավ հիմնականում հավասար պայքարում, սակայն հաճախ բանը չէր հասնում իրական գոլային պահերին, այդ պատճառով էլ այն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Որքան էլ զարմանալի է` կողմերը լրացուցիչ ժամանակն ավելի ակտիվ անցկացրին։
Համեմատության համար` նշենք, որ եթե հանդիպման հիմնական ժամանակում երկու ակումբները միասին վերցրած կատարել էին 3 դիպուկ հարված, ապա լրացուցիչ 30 րոպեների ընթացքում կատարեցին 7-ը։
Այդ ակտիվությունն էլ նպաստեց, որ «Միդլսբրոն» խփեց այս հանդիպման միակ ու հաղթական գնդակը։
107-րդ րոպեին Քրիս Ուայլեդերի թիմը բազմաքայլ գրոհ զարգացրեց, որն էլ ավարտին հասցրեց 19-ամյա հարձակվող Ջոշուա Քոբերնը։
120-րդ րոպեին «շնաձկները» մոտ էին պարտությունից խուսափելուն. անկյունայինի խաղարկումից հետո «Միդլսբրոյի» կիսապաշտպան Մեթ Կրկուսը քիչ մնաց գրավեր սեփական դարպասը, սակայն տանտերերի դսրպասապահ Ջո Լամլին հիանալի սեյվով փրկեց իր թիմին։
Այսպիսով, «բորոն» հաղթեց 1:0 հաշվով ու պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում։
Հիշեցնենք, որ «Միդլսբրոն» Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում էլ պայքարից դուրս էր թողել «Մանրեսթեր Յունայթեդին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Անտոնիո-Կոնտե, Մանչեսթեր-Յունայթեդ, Միդլսբրո, Ջո Լամլի, Ջոշուա Քոբերն, Տոտենհեմ, Քրիս Ուայլդեր