Անգլիական երկու գրանդ ակումբների սկաուտներ հետևել են Սպերցյանի խաղին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները ներկա են եղել Եվրո-2024-ի որակավորման երրորդ տուրում կայացած Ուելս – Հայաստան (2:4) հանդիպմանը և հետևել 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։
Աղբյուրի փոխանցմամբ` սկաուտները հանդիպմանը ներկա են եղել CAA Stelar գործակալության հրավերով, որը պաշտպանում է նաև Սպերցյանի շահերը։
Նշվում է, որ երկու ակումբների սկաուտներն էլ բավական գոհ են եղել հայազգի ֆուտբոլիստի խաղից։
Հաղորդվում է, որ հայտնի գործակալությունը բանակցություններ է վարում տարբեր ակումբների հետ` Սպերցյանի հավանական տրանսֆերի շուրջ, սակայն մինչ այժմ պաշտոնական առաջարկներ չեն եղել։
Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանն ավարտված 2022/23 մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Էդուարդ Սպերցյան, Հայաստանի-հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Ուելս - Հայաստան, տրանսֆերներ