Անգլիական գրանդ ակումբները հետևում են Գրիզմանին
«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, հնարավոր է, հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խաղացողին հետևում են անգլիական մի շարք ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին է։ Այս ակումբները հետևում են խաղացողի շուրջ իրադարձությունների զարգացմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Գրիզմանին խոստացել էր, որ եթե Լեո Մեսսին հեռանա ակումբից, նա է լինելու թիմի նոր առաջատարը, սակայն, այն բանից հետո, երբ Լեո Մեսսին մտափոխվեց և չի հեռանալում ակումբից, Կումանի ծրագրերը նույնպես փոխվեցին։
Բացի դրանից, 29-ամյա հարձակվողին ձեռնտու չէ նաև «Բավարիայից» Ֆիլիպե Կոոուտինիոյի վերադարձը, ով մյունխենյան ակումբի կազմում հանդես էր գալիս վարձավճարով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «գլաուգրանասի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փոխանակում է առաջարկել «Ատլետիկո Մադրիդին»․ 57-ամյա մասնագետը ցանկացել է Գրիզմանին փոխանակել Ժոաո Ֆելիշի հետ, սակայն մերժում է ստացել։
# Անտուան-Գրիզման, Արսենալ, Բարսելոնա, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո