Անգլիական գրանդն ավարտին է հասցրել Քրիստֆեր Նկունկուի գործարքը
«Լայպցիգի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ազնվականներն» ավարտին են հասցրել այս գործարքը, որի դիմաց «ցլերին» վճարելու են 70 մլն եվրո, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը մոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագրի` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Նշվում է, որ Նկունկուն լոնդոնյան ակումբի շարքերը համալրելու է 2023 թ. ամառային պատուհանի ժամանակ, իսկ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։
Մեկ այլ ինսայդեր Ֆաբիցիո Ռոմանոն էլ տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «թոշակառուների» համար։
Հիշեցնենք, որ Նկունկուն «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 159 խաղում դառնալով 64 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ, Քրիստոֆեր Նկունկու, Ֆաբրիցո Ռոմանո