Անգլիական գրանդը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Ֆոնսեկային
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» բանակցություններ է վարում «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «խթանները» պորտուգալացի մասնագետին առաջարկել են 3 տարվա պայմանագիր։
Նշվում է, որ 48-ամյա մասնագետի թեկնածությանը հավանաություն է տվել նաև լոնդոնյան ակումբի նոր սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին, ով ուղիղ կապի մեջ է Ֆոնսեկայի հետ։
Հաղորդվում է, որ Ֆոնսեկան բաց է նոր մարտահրավերների համար և ցանկանում է աշխատել «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, սակայն շատ մոտ են դրան։
Լոնդոնյան ակումբը գլխավոր մարզչի նշանակաման հարցում առաջիկա ժամերին պետք է վերջնական որոշում կայացնի։
Ավելի վաղ լոնդոնցիները բանակցում էին Անտոնիո Կոնտեի հետ, սակայն կողմերը համաձայնության չհասան որոշ ֆինանսական կետերի շուրջ։
Հիշեցնենք, որ Պաուլու Ֆոնսեկայի վերջին աշխատավայրը «Ռոման» էր, որը նա մարզել է 2019-2021 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Պաուլու Ֆոնսեկա, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբիո Պարատիչի, Ֆաբրիցո Ռոմանո