Անգլիական գրանդը պատրաստ է 90 միլիոնից ավելի վճարել Ռոդրիգոյի տրանսֆերի համար
Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է As-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։
Եթե 24-ամյա ֆուտբոլիստը որոշի լքել «արքայական» ակումբը, «զինագործները» պատրաստ են նրա տեղափոխության համար վճարել 90 միլիոն եվրոյից ավելի գումար։ Լոնդոնյան գրանդը պատրաստ է իրականացնել այս ամռան ամենաթանկ տրանսֆերը։
Ռորդիգոն Չաբի Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղն ակումբի մեկնարկային կազմում և ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում մասնակցել է միայն երկու հանդիպման` դաշտում անցկացնելով ընդամենը 88 րոպե։
Եզրային հարձակվողը խնդրել է «Արսենալի» հետ դեռ չբանակցել։ Նա մտադիր է աշխարհի ակումբային առաջնությունից հետո իր ապագայի հարցում առանձնազրույց ունենալ բասկ մասնագետի հետ, ինչից հետո նոր որոշում կայացնել։
Ռոդրիգոն «Ռեալ» է տեղափոխվել 2019 թ. հուլիսին, 269 խաղում խփել 68 գոլ, կատարել 51 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո, տրանսֆերներ