Անգլիական գրանդը շատ մոտ է Նկունկուի տրանսֆերն իրականացնելուն
«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն 2023 թ. ամռանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկին, հայտնում է, որ անցնող օրերին ֆրանսիացի հարձակվողը Ֆրանկֆուրտում գաղտնի բուժզննում է անցել «ազնվականների» համար։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբն այս գործարքի հարցում փորձում է հնարավորինս արագ գործել և առաջ անցնել մյուս մրցակիցներից ու մոտ օրերս ավարտին հասնցել 24-ամյա հարձակվողի տրանսֆերը։
Ռոմանոն հայտնում է նաև, որ գործարքը կայանալու է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժականակ, քանի որ Նկունկուի և «Լայպցիգի» միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կազմում է 60 մլն եվրո։
Հատկանշական է, որ այդ կետն ակտիվանալու է 2023 թ. հուլիսի 1-ից։
Իտալացի ինսայդերին հաջողվել է պարզել, որ «թոշակառուներն» անձնական պայմանագրի և աշխատավարձի չափի հարցում բանավոր համաձայնության են հասել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։
Այժմ գործարքի հարցում «Չելսին» պետք է բանակցի նաև «Լայպցիգի» հետ` փորձելով հնարավորինս շուտ ավարտին հասցնել այն։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների էլ` լոնդոնյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել, որն ուժի մեջ է լինելու մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Քրիստոֆեր Նկունկուն «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 147 խաղում դառնալով 53 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ, Քրիստիան Ֆալկ, Քրիստոֆեր Նկունկու, Ֆաբրիցո Ռոմանո