Անգլիական գրանդը հետաքրքրված է Ասենսիոյի ծառայություններով
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպեա հայտնում է AS-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը 26-ամյա եզրային հարձակվողի տրանսֆերի հարցում արդեն կապ է հաստատել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։
Այդուհանդերձ, այս տրանսֆերի հավանականությունը բավական քիչ է, քանի որ ինքն` Ասենսիոն, ցանկանում է հանդես գալ այնպիսի ակումբում, որտեղ մշտական տեղ կունենա հիմնական կամզում։
Հաշվի առնելով «Լիվերպուլի» հարձակման գծի ֆուտբոլիստների շրջանակում առկա մրցակցությունը` ներկա պահին գործնականում հնարավոր չէ, որ Ասենսիոն մերսիսայդյան ակումբում կլինի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը դեռևս չի շտապում որոշում կայացնել ապագայի հարցում, սակայն հասկանում է նաև, որ կա հավանականություն, որ «Ռեալում» նույնպես կկորցնի տեղը մեկնարկային կազմում։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Ասնեսիոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը« Արսենալն» ու «Նյուքասլը»։
Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն «արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 235 հանդիպում` դառնալով 49 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկո Ասենսիո, Միլան, Յուվենտուս, Նյուքասլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ