Անգլիական գրանդը կփորձի հունվարին պայմանագիր կնքել Մբապեի հետ

Անգլիական գրանդը կփորձի հունվարին պայմանագիր կնքել Մբապեի հետ

26/09/2021 - 11:14

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է անորոշ մնալ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» մտադիր է «Ռեալ Մադրիդի» հետ պայքարել ֆրանսիացի հարձակվողի համար։

«Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուր բեն Զայեդ Ալ-Նայանը գործընկերներին հայտնել է, որ ամեն գնով պետք է պայմանագիր կնքել Մբապեի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» տրանսֆերային այդ սագային կխառնվեն արդեն 2022 թ. հունվարից, երբ 22-ամյա հարձակվողի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագրի ավարտին կմնա 6 ամիս։

Հիշեցնենք, որ վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» շատ մոտ էր Մբաեին գնելուն, սակայն «Պարի Սեն-Ժերմենը» մերժեց «արքայական» ակումբի երեք առաջարկները։

«Սերուցքայինները» ֆրանսիացի տրանսֆերի համար նախ առաջարկեցին 160 մլն, ապա` 170+10 մլն, իսկ վերջում` 200 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023