Անգլիական ակումբների դահիճը. Ռեալը վստահ խաղով հաղթեց Չելսիին🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Կարիմ Բենզեման ու Մարկո Ասենսիոն։
Նշենք, որ «ազնվականները» 59-րդ րոպեից խաղում 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Բեն Չիլվելը։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեն Չիլվել, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ