Այսօր Արարատ-Արմենիան կիմանա իր ՉԼ մրցակցին․ հայտնի են հավանական մրցակիցները
Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Վիճահականությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին, որի ընթացքին կարող եք հետևել մեր կայքում:
Որակավորման առաջին փուլին մասնակցելու են 33 ակումբներ, որոնց կմիանա նաև նախնական որակավորման փուլի հաղթողը։ Այդ փուլի եզրափակիչ են դուրս եկել Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդը» և Կոսովոյի չեմպիոն «Դրիտան», որոնց միջև վճռորոշ խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին։
Այսօր իր մրցակցին կիմանա նաև Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-«Արմենիան»։ Երևանյան ակումբի հավանական թեկնածուներն են Բուլղարիայի չեմպիոն «Լյուդոգորեցը», Ռումինիայի չեմպիոն «ՉՖՌ Կլուժը», ինչպես նաև Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»։
Հավելենք, որ խաղերը կայանալու են օգոստոսի 18-ին և 19-ին։ Դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից, իսկ թե ում դաշտում է կայանալու հանդիպումը, կորոշի վիճակահանությունը։
# Արարատ-Արմենիա, Բարձրագույն առաջնություն, Բարձրագույն-խումբ, Լյուդոգորեց, Կլուժ, Հայաստանի-առաջնություն, Չեմպիոնների-լիգա, Օմոնիա