Այնտրախտի մարզիչ. «Եթե հաղթեցինք Բետիսին, ապա կարող ենք հաղթել նաև Բարսելոնային»
«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները խոսել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի վիճամահանության մասին, որի շրջանակում Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը մրցելու է «Բարսելոնայի» դեմ.
««Բարսելոնան» եվրոպական ֆուտբոլի ամենաանվանի ակումբներից մեկն է, սակայն եթե մենք կարողացանք հաղթել «Բետիսին», որն այժմ Լա լիգայի 5-րդ ակումբն է, կարող ենք հաղթել նաև «Բարսելոնային»։
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ում միայն մեկ նպատակ ունենք` շարժվել առաջ։ Մենք ուրախ ենք վիճակահանության արդյունքներից։
Ակումբը, երկրպագուները, քաղաքը, թիմն արժանի են այնպիսի մրցակցի, որը գրավում է նման ուշադրություն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ»,- նշել է Գլասները, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Այնտրախտ» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, պատասխան հանդիպումը` ապրիլի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Օլիվեր Գլասներ