«Այնտրախտը» փոխարինող է ձեռք բերել Մարմուշի համար
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» գնել է «Մարսելի» հարձակվող Էլյե Վայիի տրանսֆերը, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Գերմանական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 26 միլիոն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Այնտրախտի» պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը։ Մինչև այս «արծիվներն» ամենաշատը վճարել էին «Բենֆիկային»` Լուկա Յովիչի տեղափոխության համար` 22 միլիոն եվրո։
Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն «Այնտրախտում» դարձել է 75 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Օմար Մարմուշի փոխարինողը։
Էլյե Վային «Մարսելում» հանդես էր գալիս 2024 թ. օգոստոսից, 14 խաղում խփել 3 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այնտրախտ, Էլյե Վայի, Լուկա Յովիչ, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել