Այնտրախտը վերջին 42 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Այնտրախտը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեյնջերսին»` տիրանալով բաղձալի գավաթին. հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավրտվեց 1:1 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը վերջին 42 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել։
«Արծիվները» վերջին անգամ եվրագավաթային տիտղոս նվաճել էին 1980 թվականին, երբ երկխաղյա դիմակայությունում հաղթեցին Մյունխենգլադբախի «Բորուսիային»` տիրանալով ՈՒԵՖԱ-ի գավաթին (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգան)։
OptaJoe-ն էլ հայտնում է, որ 1997 թ. ի վեր «Այնտրախտը» դարձել է առաջին գերմանական ակումբը, որը հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթը/Եվրոպա լիգան։
Վերջին անգամ նման հաջողության հասել էր «Շալկե-04»-ը, որը 1996/97 մրցաշրջանում երկխաղյա դիմակայությունում հաղթեց «Ինտերին»։
Նշենք, որ մինչև 1997/98 մրցաշրջանը մրցաշարի եզրափակիչներն անցկացվում էին երկու խաղով, իսկ 2009 թ. այն վերաձևափոխվեց ու սկսեց կոչվել Եվրոպա լիգա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Եվրոպա-լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Ռեյնջերս