Այաքսը կրկին հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Նիդերլանդների ամենաանվանի ակումբներից` «Այաքսը», կրկին հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի փոխանցմամբ` «Այաքսը» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կապի մեջ է «Կրասնոդարի» հետ։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս հոլանդական ակումբը պատրաստվում է ուժեղացնել ճնշումը` Սպերցյանին ձեռք բերելու համար։
Գալետին գրում է, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ու բելգիական մի շարք ակումբներ։
Օրեր առաջ հաղորդվում էր, որ ավելի վաղ Սպերցյանի ծառայություններն առաջարկվել է «Լացիոյին», սակայն հռոմեական ակումբը չի պայքարում հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։
Հիշեցնենք` դեռ նախորդ ամռանն ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի համար «Կրասնոդարին» առաջարկել է 8,5+2 մլն եվրո և 10% մասնաբաժին ֆուտբոլիստի հաջորդ տեղափոխությունից։ Գործարքը, ի վերջո, չկայացավ. հոլանդական գրանդը հրաժարվեց նրան ձեռք բերելու մտքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էդուարդ Սպերցյան, Լացիո, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ռուդի Գալետի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո