Ամռանը Ռեալը տրանսֆերի կհանի Բեյլին ու Իսկոյին
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառքի հանել թիմի վինգեր Գարեթ Բեյլին և հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոյին։
«Տոտոնհեմը», որի կազմում այս պահին վարձավճարով հանդես է գալիս ուելսցի ֆուտբոլիստը, դժգեհ է վերջինիս ելույթներից լոնդոնյան ակումբի կազմում, և եթե վարձավճարի ավարտից հետո «շնաձկները» չգնեն 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները կամ չերկարաձգեն վարձավճարի ժամկետները, ապա, ամենայն հավանականությամբ «սերուցքայինները» կվաճառեն նրան ամռանը։
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա վելի վաղ հայտնել էինք, որ իսպանացին արդեն տեղեկացրել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը՝ նպատակ ունենալով ստանալ ավելի շատ խաղաժամանակ։ Իսպանացին ցանկանում է հավաքականի կազմում հանդես գալ Եվրոպայի առաջնությանը, այդ իսկ պատճառով նրան պետք է կանոնավոր կերպով դուրս գալ խաղադաշտ։
Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին» և «Նապոլին», սակայն ֆուտբոլիստն անձամբ իր ապագան տեսնում է Խուլիեն Լոպետեգիի գրխավորած «Սևիլիայի» կազմում։ Խնդիրն այն է, որ մադրիդյան ակումբը կիսապաշտպանի դիմաց նվազագույնը 50 մլն եվրո է պահանջում։
Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում բոլոր խաղերի կտրվածքով Բեյլը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Իր հերթին, Իսկոն «Ռեալի» կազմում անցկացրած 15 հանդիպումերում դարձել ընդամենը 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Իսկո, Լա լիգա, Պրեմիեր-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, Ֆաբրիցո Ռոմանո