Աղբյուր. Եղիշե Մելիքյանը, մեծ հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի հավաքականը
Եղիշե Մելիքյանը մոտ օրերս կհեռանա «Փյունիկից» ու, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Նախքան հունգարական «Դյորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը (1:3) Մելիքյանը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ և քննարկումներ ունեցել։
«Փյունիկում» Մելիքյանին փոխարինելու ամենահավանական թեկնածուն էլ Վարդան Մինասյանն է։ Նա «նռնագույնների» կազմի ֆուտբոլիստներից շատերի հետ աշխատել է «Արարատ-Արմենիայում»։
46-ամյա Մելիքյանը «Փյունիկը» մարզում է 2021 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 192 խաղում 114 հաղթանակ է տարել, գրանցել 31 ոչ-ոքի, կրել 47 պարտություն, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ Մասնագետը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի երևանյան ակումբի հետ։
Հայաստանի ազգային հավաքականը 2025 թ. փետրվարից գլխավորում է նիդերլանդցի մասնագետ Ջոն վան’տ Սխիպը։
51-ամյա Մինասյանն էլ այս տարվա հունիսին է հեռացել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-հավաքական, Ջոն վան'տ Սխիպ, Վարդան Մինասյան, Փյունիկ