Աղբյուր․ «Յուվեն  կապ է հաստատել մի շարք թոփ մարզիչների հետ»

Աղբյուր․ «Յուվեն կապ է հաստատել մի շարք թոփ մարզիչների հետ»

05/08/2020 - 11:49

«Յուվենտուսի» ղեկավարությունը, չնայած Ա սերիայում հերթական չեմպիոնությանը, դժգոհ է ակումբի գրանցած արդյունքներից և մտադիր է փոխել գլխավոր մարզչին՝ հեռանցելով Մաուրիցիո Սարիին։

Ինչպես տեղեկացնում է TuttoMercato-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, թուրինյան ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել մի շարք թոփ մասնագետների հետ՝ հասկանալու համար, արդյո՞ք նրանք պատրաստ են գլխավորել «ծեր սենյորան», թե՞ ոչ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվեն» բանակցություններ է վարել հինգ մարզչի հետ։ «Զեբրերի» հիմնական և գլխավոր նպատակը «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրավիրելն է։ Հաղորդվում է, որ Զիդանին ոչ մի այն զանգել են, այլև կոնկրետ առաջարկով են հանդես եկել և նկարագրել են ակումբի զարգացման ծրագրի հեռանկարները։ Զիդանին առաջարկել են, որ եթե համաձայնվի գլխավորել թուրինյան ակումբը, ապա նրա համար ձեռք կբերեն «ՄՅՈՒ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում հետ ֆրանսիացի մասնագետն անչափ շատ է ցանկանում աշխատել «Ռեալի» կազմում, սակայն, Զիդանը, ինչպես նախորդ անգամ, մերժել է «բյանկոներիների» առաջարկը։

Մյուս մասնագետներին թուրինյան ակումբի ղեկավարները պարզապես հեռախոսազանգ են կատարել՝ պարզելու համար՝ նրանք ցանկանո՞ւմ են գլխավորել «Յուվենտուսը», թե՞ ոչ։ Նշվում է, որ զանգ է կատարվել Մաուրիսիո Պոչետինոյին, Սիմոնե Ինձզագիին, Լուչիանո Սպալետիին, ինչպես նաև Ջանպիերո Գասպերինիին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» իտալական Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի արդյունքներով 9-րդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը, սակայն վերջին 18 տարվա մեջ առաջին անգամ «Սկուդետոյի» հաղթողն ընդամենը 1 միավոր է գերազանցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբին, տյվալ դեպքում «Ինտերին»։

Նշենք, որ «Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի և ակումբի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023