Աղբյուր․ «Հայտնի է, թե որքան գումար կծախսի Սիթին ամառային տարնսֆերային պատուհանի ընթացքում»
The Athletic-ի լրագրող Սեմ Լին, ով «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված փորձագետ է, խոսել է «քաղաքաբնակների» առաջիկա տրանսֆերային բյուջեից․
«Միշտ նշել եմ, որ երկրորդական է մշտապես խոսել «Սիթիի» խնդիրների մասին, քանի որ այդ ամենը շատ հարաբարեկան է․ այդ ակումբն իրապես հիանալի ֆուտբոլիստներ ունի, սակայն լսել եմ, որ «Սիթին» այս ամռանը պատրաստվում է խելահեղ գումարներ ծախսել կազմի ուժեղացման համար։ Այդ գումարի չափը կկազմի 332 մլն եվրո։
Անխոս, այդ 332 մլն եվրոյում ներառված կլինեն նաև այն գումարները, որոնք կստացվեն խաղացողների վաճառքից։ Ակումբն արդեն քիչ գումար չի աշխատել Լերոյ Սանեի վաճառքից։ Դեռևս չգիտեմ՝ արդյո՞ք ակումբը մտադիր է վաճառել Գաբրիել Ժեզուսին, թե՞ ոչ, սակայն նրա վաճառքից նույնպես կարելի է աշխատել շատ գումար, ինչպես եղավ Սանեի դեպքում։ Ժեզուսի դեպքում կարելի է նույնիսկ ավելի շատ գումար վաստակել և այդ գումարը ներդնել նոր ձեռքբերումների համար»,- նշել է Լին Why always We? պոդկաստի ժամանակ, ում խոսքերը մեջբերում է This is Football-ը։
Հիշեցնենք, որ վերջերս Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը` CAS-ը, չեղարկեց «Մանչեսթեր Սիթիի» եվրագավաթային որակազրկումը, որի պատճառով «քաղաքաբնակները» երկու տարի չէին կարողանալու մասնակցել որևէ եվրագավաթային մրցաշարի։ Այդ որակազրկումը սահմանել էր ՈՒԵՖԱ-ն՝ սույն թվականի փետրվարին՝ ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով։
Որակազրկման չեղարկումից հետո հայտնի դարձավ, որ «Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում են բավականին ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել։ Նշվում է, որ մանկունյական ակումբը հետաքրքրված է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով, ինչպիսիք են, «Բորնմութի» պաշտպան Նաթան Ակեն, «Վալենսիայի» վինգեր Ֆերան Տորեսը, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, «Բավարիայի» ձախ պաշտպան Դավիդ Ալաբան, «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին և այլք։
# CAS, Բավարիա, Բորնմութ, Դավիդ Ալաբա, Եվրոպա-լիգա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կալիդո Կուլիբալի, Կալիդու Կուլիբալի, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Նապոլի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես