Ալ-Խելայֆի. «Այդ ԶԼՄ-ներն սպասում են, որ ՊՍԺ-ն պետք է հաղթի ՉԼ-ն»
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին խոսել է ակումբի գրանցած արդյունքների մասին.
«Ես չեմ ցանկանում խոսել նվաճած տիտղոսների մասին։ Թիմի խաղը. ահա, թե ինչն է իրականում ինձ հետաքրքրում։ Ցանկանում եմ, որ թիմը լավ խաղ ցույց տա, ինչից հետո կլինեն նաև տիտղոսներ։
Այդ ԶԼՄ-ներն են սպասում, որ ՊՍԺ-ն պետք է հաղթի Չեմպիոնների լիգան, սակայն տեսե՞լ եք, թե հաղթողի քանի հավակնորդ կա, թե քանի՞ ակումբ կա, որոնք ունեն հաղթելու հնարավորություն, թե քանի՞ ակումբ է գումարներ ծախսում դրան հասնելու համար։ Միայն ՊՍԺ-ն չէ. այդպես չէ՞։
Մենք ցանկանում ենք հիմքեր ստեղծել։ Եթե մենք հարձակվողանա ֆուտբոլ ցուցադրենք, նաև արդյունքի կհասնենք։ Անհնար է արդյունքի հասնել, եթե չկան դրա հիմքերը։
Իհարկե, մենք հավակնոտ ակումբ ենք, սակայն առաջնորդվում ենք տրամաբանությամբ, և ունենք ժամանակ, որպեսզի աշխատենք, կառուցենք և արդյունքի հասնենք»,- Ալ-Խելայֆիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք` հուլիսի 5-ին հայտնի դարձավ, որ փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նասեր Ալ-Հելայֆի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ