ԱԼ․ Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները հանգիստ հաղթանակներ տարան🎥
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 3-րդ տուրը։
Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները, որոնք ընդգրկված են A դիվիզիոնի 4-րդ խմբում, բավականին հանգիստ հաղթանակներ տարան համապատասխանաբար Շվեյցարիայի և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ։
«Ֆուրիա Ռոխան» Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում Միկել Օյարսաբալի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1։0 հաշվով։
Գերմանիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ Անդրեյ Շևչենկոյի թիմի նկատմամբ։ «Բունդեսմանշաֆթի» կազմից գոլերի հեղինակներ դարձան Մաթիաս Գինտերն ու Լեոն Գորեցկան, իսկ Ուկրաինայի հավաքականից՝ Ռուսլան Մալինովսկին։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը անցկացրած 3 խաղից հետո վաստակել է 7 միավոր և գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը, Գերմանիան 5 միավորով 2-րդն է։ Ուկարինան և Շվեյցարիան էլ համապատասխանաբար ունեն 3 և 1 միավոր՝ զբաղեցնելով խմբի մյուս երկու հորիզոնականները։
# Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լեոն Գորեցկա, Մաթիաս Գինտեր, Միկել Օյարսաբալ, Շվեյցարիայի հավաքական, Ուկրաինայի հավաքական, Ռուսլան Մալինովսկի