ԱԼ․ գոլային տարափ Քյոլնում, Ուկրաինան խոշոր անակնկալ է մատուցում🎥
Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։
A դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակում կայացավ երկու հանդիպում։ Գերմանիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ՝ չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը։
Յոհաքիմ Լյովի սաները նույնիսկ պետք է գոհ լինեն այս արդյունքից, քանի որ 26-րդ րոպեի դրությամբ Մարիո Գավրանովիչի և Ռեմո Ֆրոյլերի խփած գոլերի շնորհիվ պարտվում էին 0։2 հաշվով, սակայն գերմանացիներին հաջողվեց բեկել խաղի ընթացքը, սակայն 28-րդ րոպեին Տիմո Վերները մեկ գոլ հետ բերեց, իսկ 55-րդ րոպեին Կայ Հավերցը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
57-րդ րոպեին շվեյցարացիները Գավրանովիչի հերթական գոլի շնորհիվ կրկին առաջ հաշիվ մեջ, բայց, ընդամենը 3 րոպե անց՝ 60-րդ րոպեին, Սերժ Գնաբրին ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը՝ 3։3։
Այդ հանդիպմանը զուգահեռ Ուկրաինայի հավաքականը Կիևում մրցում էր Իսպանիայի հավաքականի դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Անդրեյ Շևչենկոյի սաները մրցակցի դարպասին կատարեցին ընդամենը 3 հարված, որոնցից մեկն ավարտվեց խփած գոլով։ 76-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականին հաղթանակ պարգևեց «Դինամո Կիևի» վինգեր Վիկտոր Ցիգանկովը։
Հավելենք, որ իսպանացիները խաղի ընթացքում իրապես ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում մրցակցի դարպասում։ Ուկրաինայի հավաքանի դարպասապահ Գեորգի Բուշանը դարձավ 8 սեյվի հեղինակ։
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը բավականին խոշոր անակնկալ մատուցեց, իսկ A դիվիզիոնի 2-րդ խումբը ստացավ հետևյալ տեսքը․
Իսպանիա – 7 միավոր
Գերմանիա – 6 միավոր
Ուկրաինա – 6 միավոր
Շվեյցարիա – 2 միավոր
# Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Կայ Հավերց, Մարիո Գավրանովիչ, Շվեյցարիայի հավաքական, Ուկրաինայի հավաքական, Ռեմո Ֆրոյլեր, Սերժ Գնաբրի, Վիկտոր Ցիգանկով, Տիմո Վերներ